Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Շարունակվում է Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի աշխատակիցների գիտագործնական պրակտիկան «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 26-ից 30-ը Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի մշակութաբանական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող Պավել Սկակունը և համակարգչատեխնիկական, Էլեկտրոնային սարքերի, ֆոտոտեխնիկական և վիդիո հետազոտությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Ալեկսեյ Չումովիցկին գիտագործնական պրակտիկա անցան «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում:
Բյուրոյում բելառուս գործընկերին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց տվյալ բնագավառների կիրառվող գիտամեթոդական և սարքավորումային ապահովվածության, ինչպես նաև փորձագիտական ներուժի շարունակական զարգացման ապահովման կարևոր հիմախնդիրներն՝ մաղթելով արդյունավետ աշխատանքային օրեր:
Բյուրոյում բելառուս գործընկերների վերապատրաստման օրերի ընթացքում, համաձայն հաստատված անհատական ծրագրերի, Բյուրոյի մշակութաբանական և ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրական փորձաքննությունների ստորաբաժանումներում ներկայացվել են ըստ բնագավառների առաջադրվող խնդիրների լուծման համար կիրառվող հետազոտությունների մեթոդներն ու մեթոդիկաները, դրանց կիրառման առանձնահատկությունները, դատավարական և մասնագիտական պահանջների համատեղմամբ փորձագիտական եզրակացության կազմման հիմնական ասպեկտները, ցուցադրվել են հետազոտական աշխատանքների գործնական բաղադրիչները, դրանց կատարմանն անմիջական մասնակից դարձնելով նաև վերապատրաստվողներին: Ներկայացվել են նաև փորձաքննությունների կատարմանն առնչվող բոլոր մանրամասներն ու առանձնահատկությունները՝ ներառելով տվյալ բնագավառների փորձաքննությունների բոլոր ուղղությունները:
Արդյունքում հայ և բելառուս գործընկերների միջև ձևավորվել են աշխատանքային սերտ կապեր՝ հետագա ակտիվ համագործակցության, նաև համատեղ գիտական աշխատանքերի ծավալման նպատակով՝ ի նպաստ դատափորձագիտական ոլորտի զարգացման ապահովմանը մեր երկրներում:
28 Դեկտեմբեր 2016